Թուրքական Hurriet թերթի տեղեկություններով Ստամբուլում ձերբակալվել է մի թուրք գործածար,որը փորձել է 10 միլիոն դոլլարով վաճառել Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիին պատկանող դաշույնը...Ըստ թերթի տեղեկությունների դաշույնը պատրաստված է փղոսկրից և զարդարված է ոսկով,զմրուխտներով,ռուբիններով,սապֆիրներով,ադամանդներով...
Այն գողացվել է Քադաֆիի պալատից 2011թ-ին,երբ այսպես կոչված ընդդիմադիրները գրավեցին իշխանությունը երկրում...Ըստ Ստամբուլի ոստիկանության տվյալների,թուրք գործարարն այդ դաշույնը գնել է Լիբիայի ընդդիմադիր խմբավորումներից մեկից 4,6 միլիոն դոլլարով,սակայն թուրք ոսկերիչ-փորձագետները դաշույնը գնահատել են 2 միլիոն դոլլար...
ԱՄՆ-ի և նրա գործընկերների կողմից սանձազերծված Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի սպանությունը,ինչպես նաև ներկայիս "արաբական գարունը" մեծ հնարավորություններ են տալիս տարբեր տեսակի հանցագործներին թանկարժեք իրերի փակ շուկաներում և աճուրդներում գնել և վաճառել Իրաքից,Սիրիայից,Եգիպտոսից,Թունիսից,Յեմենից գողացված հնաոճ և թանկարժեք իրեր,որոնք հիմանակնում պատկանել են այդ երկրների ղեկավար-բռնապետերին կամ թանգարաններին...
Հ.Գ.Թուրքիայի հանցագործ ղեկավարությունը համագործակցում և իր տարածքում պատսպարում է ոչ միայն բազմաթիվ ահաբեկիչների,այլև դարձել է այն "սև շուկան",որտեղից կարելի է գնել այլ երկրներից գողացված հնաոճ և թանկարժեք իրերը...Զարմանալի չէ,որ Քադաֆիի դաշույնը հայտնաբերվեց հենց Ստամբուլում...
Գագիկ Համբարյան