Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի գործունեությունն առավել աննկատ է դարձել. խոսքը ոչ թե ԱԺ-ում Նիկոլի ելույթների բացակայության կամ սրության խնդիրն է (այն առավել քան երբևե սուր է՝ սարկազմով լեցուն), այլ այն, որ պասիվացել է Նիկոլ Փաշինյանը որպես կուսակցության ակնհայտ առաջատար, կուսակցական լիդեր:
Մեկ բան է Նիկոլին դիտարկել որպես պատգամավորի, ով երկրի օրակարգի բոլոր կարևոր ուղղությունների հետ կապված արտահայտում է իր դիրքորոշումը, այլ է, երբ նրա վարքագիծն ու գործունեությունը դիտարկում ես քաղաքացիական պայմանագրի շրջանակներում:
Կուսակցությունների կայացումն անխոս բարդ պրոցես է, սակայն բուն Քաղաքացիական պայմանագրում նկատվող ներքին խմորումները ցույց են տալիս, որ հարցը զուտ կուսակցությունների կայացման պրոցեսի շրջանակներում չէ:

 


Նիկոլը որպես անհատ ուժեղ է, քիչ խոցելի, սակայն նա որպես կուսակցական գործիչ, որպես թիմլիդեր դեռևս լուրջ խնդիրներ ունի կայացման գործում, ինչը առաջիկա ընտրություններին ընդառաջ և իր և կուսկացության համար մեծ սպառնալիքներ է ստեղծում:
Սա է պատճառը, որ Նիկոլն արտաքուստ ակտիվությունը պահպանում է, սակայն իրականում՝ պայմանավորված ներկուսակցական բազմաթիվ մարտահրավերներով, վերջինս առավել նյարդային է դարձել. մարգինալացման վտանգը շատերի մոտ է առկա, սակայն Նիկոլի բնավորությունն ու ամբիցիզությունը հաշվի առնելով, այն առավել սուր դրված է հենց վերջինիս մոտ:

 

Ալիսա Մանուկյան