Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացավ, թե ինչու՞ է Հայաստանը դեմ քվեարկել Վրաստանի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքի վերաբերյալ ՄԱԿ ԳԱ բանաձևին: Քննադատները նշում էին, որ Հայստանը կրկին հայտնվել է հետամնաց երկրների հետ նույն շարքում և բանաձևին դեմ է քվեարկել հավանաբար Ռուսաստանի ճնշման տակ։

 

Այս հարցի պատասխանն իրականում խոր արմատներ ունի։
ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյան 2006 և 2008 թթ. երկու հակահայկական բանաձև ընդունեց, որոնք օրակարգ էին բերվել Ադրբեջանի կողմից: Այլ հարց է, որ բանաձևերը կարող էին և չընդունվել, եթե արտգործնախարար Օսկանյանը կարողանար ճիշտ կոորդինացնել ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցչության աշխատանքը, սակայն սա առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնամ։

 

Խնդիրը կայանում է նրանում, որ հակահայկական, կամ ընդգծված ադրբեջանամետ երկու բանաձևերին էլ կողմ էին քվեարկել և մշտապես կողմ են քվեարկում Ուկրաինան և Վրաստանը՝ այսպես կոչված «ՎՈւԱՄ» անդամ երկրները։

 


Հիմա հարց: Իսկ ինչու՞ Հայաստանը պետք է կողմ քվեարկի վրացամետ կամ ուկրաինամետ որևէ բանաձևի։ Սա հիշաչարություն չէ՝ պարզապես, «какой привет, такой ответ», ինչը բազմակողմ դիվանագիտական պրակտիկայում ակտիվ կիրառվող երևույթ է։

 

Սուրեն Սարգսյան