Ադրբեջանի ԶՈՒ ինժիներա-սակրավորային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել: Ընդհանուր առմամբ, եթե այդ վարժանքները չհաջորդեին ապրիլյան հետպատերազմական գործողությունները, ապա դրանց ուշադրություն էլ չարժեր դարձնել: Սակայն, ինժենարա-սակրավորային ստորաբաժանումների վարժանքները կարելի է որպես մեսիջ ընկալել ադրբեջանի ԶՈՒ կողմից:
Այս քայլով ադրբեջանական ԶՈՒ հրամանատարությունը ամենայն հավանականությամբ փորձում է հայկական կողմին հասկացնել, որ նախապատրաստվում են շփման գծին առաջնամասում «թարմացնել» ականադաշտերը և գրաված դիրքերում ինժիներական աշխատանքներ սկսել, ցույց տալով, որ նոր դիրքերում բարձիթողի վիճակ չէ և որ իրենք կայունացրել են իրենց դիրքերը հենակետերում: Սա նշանակում է նաև, որ նախքան վերջնական պայմանավորվածության գալը, ադրբեջանական կողմը չի փորձելու անցնել բացահայտ հարձակման, հակառակ դեպքում ականադաշտերը թարմացնելու իմաստըը որն է, եթե ասենք օրեր անց պետք է հարձակվել:
Մի խոսքով պատահակ չէր, որ հենց ինժիներա-սակրավորային ստորաբաժանումներն են վարժանքներ անցկացնում, ասելիքներ կան, որ պետք է ճիշտ ընկալել, իսկ թե ինչ քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ ՀՀ ԶՈՒ, դա արդեն գաղտնիք թող մնա, մեկնաբանել էլ պետք չէ:
Աշոտ Եսայան