Մոտ ժամանակներս Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը կթևակոխի նոր փուլ' Սարգսյան-Ալիև հանդիպման շրջանակներում, որը անշուշտ Պուտինի հովանու ներքո է լինելու: Պեսկովն անձամբ է հայտարարել սպասվելիք հանդիպման մասին, սակայն ասել է, որ չկա վերջնական պայմանավորվածություն: Բայց միանշանակ է, որ համանախագահ երկրների միջև կա պայմանավորվածություն, որ այս հանդիպումը անցնի ՌԴ հովանու ներքո:

 


Սակայն սա այդքան էլ ուրախալի լուր չէ Հայստանի համար, հաշվի առնելով այն, որ տարիներ շարունակ Ռուսաստանը իր Արցախյան քաղաքականության հիմքում միշտ օգտագործել է հայկական շահը' սիրաշահելու համար Ադրբեջանին: Բաքուն շատ լավ տեսնում և զգում այդ ամենը, դրա համար նա էլ իր հերթին է խաղում, ցույց տալով Պուտինի, որ Արցախյան հարցում բեկման դիմաց պատրաստ է ներգրավվել ռուսական կայսերական հավակնությունների շրջանակ: Ադրբեջանը «կքցի՞» Ռուսաստանին այս հարցում թե ո՞չ, դա հայտնի չէ, բայց դե Ռուսաստանն էլ լայն ընտրության հնարավորություն չունի' առավել շոշափելի երաշխիքների հասնելու համար: Որպեսզի չկորցնի այդ ազդեցությունը ադրբեջանի վրա, Ռուսաստանը ոչ մի դեպքում չի գնա ղարաբաղյան հարցում փաթեթային բեկման:

 

Չէ՞ որ այդ դեպքում, Ադրբեջանը ստանալով իր ուզածը, «կանկախանա» Ռուսաստանից կձգտի կարգավորել հարաբերությունները արևմուտքի հետ, իսկ Ռուսաստանի հետ կբավարարվի միայն տնտեսական բնույթի հարցերի քննարկմամբ և որոշ չափով նաև այդ հարցերի իրագործմամբ: Սակայն Ռուսաստանի նպատակ դա չէ և քաջ գիտակցելով վերոնշյալը ամեն ինչ կանի, որպեսզի ձգձգի կարգավորման գործընթացը, այդպիսով ադրբեջանին միշտ «թոկի» վրա պահելով և կոնկրետ ՌԴ շահերից բխող քայլեր պահանջելով: Թե մինչև ուր է տանելու այս լղոզված կարգավորման գործընթացը հայտնի չէ, ուղղակի կապել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը, այն էլ իշահ Հայաստանի, Ռուսաստանի հետ ողջամիտ չէ: Պետք է շեշտը դնել մեր ակնհայտ առավելության' մարտի դտում թշնամուն մի քանի գլուխ գերազանցելու փաստի վրա և որպես հաղթաթուղթ օգտագործել սա: Մենք այլ սրտացավ դաշնակից չունեք այս հարցում, քան ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ է: Ապրիլյան դեպքերից հետո ադրբեջանական բանակը դեռ երկար կլիզի իր վերքերը, որոնք այդպես էլ սպի չեն դառնա և միշտ կհիշեցնեն, որ ՀԱՅՆ է դրա մեղավորը:

 

Աշոտ Եսայան