«Պետությունը պաշտպանելու նպատակով տեղի ունեցած 1915-ի տեղահանությունը ճիշտ և արդար է եղել: Տեղահանման որոշումը բացարձակապես ճիշտ է, եթե այսօր էլ նման որոշում կայացվի, պետք է իրականացնել»: Դևլեթ Բահչելի, թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար
Խնդրեմ, իսկ մենք ընկել ենք Արցախի անկախության բլեֆի հետևից, որին իսկի մենք չենք հավատում, ուր մնաց աշխարհին հավատացնենք: Միայն շրջափակումը հերիք էր հասկանալու համար, որ Ցեղասպանությունը բնավ էլ պատմական իրողություն չէ, այլ այս պահին, հենց հիմա մեզ հետ կատարվող փաստ: Իսկ փակ երկիրը, անկախ իր կառավարիչների բարի կամ չար կամքից, վերածվում է լֆիկապետության:
Իհարկե, դրսերում Ցեղասպանությունը քաշքշում են փախստականներին իրենց գլխից ռադ անելու կամ ԵՄ դուռը թուրքերի երեսին շրխկացնելու համար, բայց մենք չպիտի գոհանանք 100 տարեկան բռնաբարված պառավի նախկին աբուռի մասին հիշատակումներով: Պետք է հասկանալ և բոլորին հասկացնել, որ մեր խնդիրը Արցախը չէ, այլ մի ամբողջ հայկական քաղաքակրթության, մի ամբողջ ժողովրդի իր հայրենիքում ապրելու իրավունքը. իսկ այս պահը, երբ ամենակատաղի արշավանքն է սկսված Թուրքիայի դեմ, մեզ համար, ուղղակի, մանանա է՝ իջած երկնքից: Եվ պետք է երկնքից բռնել այդ մանանան, ոչ թե մտածել մեր վերջին երկինքն էլ մեզնից վանելու, մեր վերջին օդն էլ ծախելու մասին: Իմ համեստ կարծիքով..........
Վարդ Սիմոնյան