Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանն այսօր ԱՄՆ-ում մասնակցելու էր լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը...Սակայն Էրդողանը Էրդողան չէր լինի,եթե մի ստոր քայլ չկատարեր և սկանդալ չսարքեր...Լեգենդար բռնցքամարտիկի թաղմանը ժամանած սույն սրբապիղծը Լուիսվիլ էր ժամանել իր ցանկություններով՝նախապայմաններ դնելով թաղման կազմակերպիչների առաջ,թե որ դեպքում ինքը կմասնակցի թաղմանը...Թուրքական ընդդիմադիր Sözcü թերթի տվյալներով նախ Էրդողանը ցանկացել է Քաաբայից բերված ծածկոցով ծածկել Մուհամեդ Ալիի դագաղը,որին ի պատասխան թաղման արարողության կազմակերպիչները մերժել են Էրդողանին պատասխանելով."Մենք հետո կծածկենք"...Հետո Էրդողանը խնդրել է,որ Թուրքիայի Կրոական գործերով վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզը Ղուրանից սուրաներ կարդա արարողության ժամանակ՝կրկին բացասական պատասխան ստանալով կազմակերպիչներից...Այս մերժումից հետո իր լկտի պահվածքով հայտնի Էրդողանը հեռացել է և չի մասնակցել Մոհամեդ Ալիի հետ վերջին հրաժեշտի արարողությունը...

 


էրդողանն ամեն ինչի ընդունակ է սեփական PR-ն անելու համար.թաղումներին էլ է սկանդալներ սարքում...
Հ.Գ.Թուքիայի ֆաշիստ առաջնորդը չգիտի հայտնի ռուսական ասացվածքը,որ "Ուրիշի տուն սեփական սամովարով չեն գնում"...Եթե մեր,հույների,քրդերի պարագայում այդ "սամովարն" աշխատեց,ապա ԱՄՆ-ի պարագայում թուրքին մի լավ իր տեղը ցույց տվեցին...

 

Գագիկ Համբարյան