Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացված հաստատվելիք օրենքով Թուրքիայի խորհրդրանի պատգամավորներից 152 հոգի կամ պատգամավորների ընդհանուր թվի 27,6 տոկոսը զրկվում են պատգամավորական անձեռնմխելիությունից: Անձեռնմխելիությունից զրկվում են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, քրդամետ Ժողովրդա- դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահներին:
Օրենքը թույլ է տալիս HDP-ի պատգամավոր անդամներին անգամ զրկել պատգամավորի մանդատից և վտարել երկրից: Հիշեցնեմ, որ HDP-ն կենտրոնացած է քրդական հարցի վրա:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները դիմելու են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ) բողոքարկելու օրենքը:

 


«Օրենքը իրավական ուժ ստանալուց հետո կբերի քրդերի օրինականացված կոտորածի և արտաքսման իր հայրենիքից: Այն փաստացի ոտնահարում է ազգային և միջազգային բոլոր գրված և չգրված օրենքները» ,- ասել է Դիարբեքիքրի HDP տարածքային կառույցի ղեկավար Այսել Թուղլուքը:
Հիշեցնեմ, որ 2015 թ. նոյեմբերի մեկին Թուրքիայում կայացավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ իշխող ԱԶԿ-ն 550 պատգամավորական աթոռ ունեցող խորհրդարանում զբաղեցրեց 317 տեղ: ԱԶԿ-ին անհրաժեշտ է 367 ձայն, որպեսզի կայացնի ցանկացած որոշում, սակայան բավարար է նաև 330 ձայն, որպեսզի անցկացնի որևէ հանրաքվե:

 

Միաժամանակ պատգամավորներից 110-ի ստորագրության դեպքում , պատգամավորներն իրավունք ունեն վիճահարույց հարցերով դիմել Սահմանադրական դատարան:

 

Այժմ քրդամետ HDP -ի պատգամավորները, որոնցից 59-ի նկատմամբ կասեցվել է պատգամավորական անձեռնմխելիությունը, խորհրդարանում ստորագրություն են հավաքում դիմելու ՍԴ:

 


Կարեն Հովհաննիսյան