Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նասիմիի անվան լեզվաբանության ինսիտուտի մագիստրատուրայում կուսուցանվի հին հայերեն՝ գրաբար։
Ադրբեջանի իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում հայագիտությանը, հատկապես, հայոց լեզվի ուսուցմանը և համապատասխան գրականության ստեղծմանը։ Մագիստրատուրայում Գրաբարի բաժինը բացվում է Իլհամ Ալիևի կողմից 2013թ. հրապարակած «Գլոբալիզացման պայմաններում ադրեջաներենի՝ ժամանակի պահանջներին հարմարեցնելու և երկրում լեզվաբանության զարգացման պետական ծրագրի» հիման վրա։
Այս ամենի մեջ շատ հետաքրքիր է նաև շարքային ադրբեջանցիների արձագանքը. «Անիծյալ լինեք, հետո էլ հայկական դպրոցներ եք բացելու, քանի որ բոլոր իշխանավորները հայեր են, նրանց երակներում հայի արյուն է հոսում», «Դեռ այդ ֆակուլտետը այնքան աննամուս ստահակներ են ընդունվելու...»
Աշոտ Մովսիսյան