Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը' ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

 

Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում' անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին' այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվերջյան քննությունը:
«Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգվիճակ և ճակատագիր»,- գրել է գյուղապետը: