Վիեննայում կայանալիք հանդիպումից առաջ, Ադրբեջանը շտապեց հայտարարել, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կողմեր են հանդիսանում միայն Հայաստանն ու Ադրբեջանը:
Այդ մասին օրերս հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, ի պատասխան մի շարք պաշտոնատար անձանց հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղանին հնարավոր մասնակցության մասին:

 


<>-ասել է Հաջիևը:

 


Չնայած այս ռեակցիան բնական էր և այլ բան նրանցից չէինք էլ սպասում: Ադրբեջանը պետք է մեկ անգամ ևս հանդիպումից առաջ պաշտոնապես շեշտեր, հիշեցներ, որ իրենք չեն ճանաչում Արցախի գործող իշխանություններին:
Այնպես որ, կարծես հստակ երևում է, որ առաջիկայում շատ լուրջ և բարդ հանդիպում է սպասվում Վիեննայում…

 

Ռոբերտ Մելքոնյան