Ֆրանսիայի պառլամենտի վերին պալատը՝ սենատը, երեկ քննարկել և ձայների գերակշռող քանակությամբ բանաձև է ընդունել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմն աստիճանական թուլացնելու վերաբերյալ:
Քվերակության ժամանակ կողմ են քվեարկել 302 սենատոր, դեմ՝ 16-ը: Ճիշտ է փաստաթուղթը խորհրդատվական, ուղղորդող նշանակություն ունի, սակայն փաստաթղթի հեղինակները կոչ են անում Ֆրանսիայի կառավարությանը՝ Բրյուսելում քննարկման ընթացքում պնդել պատժամիջոցների ռեժիմի աստաճանական մեղմացման անհրաժեշտությունը:

 


Հետաքրքիր է, որ միաժամանակ առաջարկում են վերացնել նաև անհատական պատժամիջոցները ռուս պատգամավորների նկատմամբ:
Այս ամենից հետո նրանք բնականաբար ակնկալում են, որ Ռուսաստանը նույնպես կվերացնի գյուղատնտեական մթերքների և արտադրանքների վրա դրված սահմանափակումները:
Ժամանակին ենթարկվելով ԱՄՆ-ի պարտադրանքներին, եվրոպական գրեթե բոլոր երկրներն աժմ արդեն զգում են, որ իրենց տնտեսությունները, գործարարները, ֆերմերները հսկայական կորուստներ են կրում և այդպես այլևս շարունակելն անհնարին է:

 


Ինձ թվում է, որ ոչ միանգամից, բայց Բրյուսելի եվրոչինովնիկներն ի վերջո կսկսեն սթափ նայել իրավիճակին և աստիճանաբար կթուլացնեն պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ:

 

Ռոբերտ Մելքոնյան