Այսօր կրկին իր մտքի գորահներով փայլատակեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,ով միշտ ուզում է մի խելացի բան ասել,բայց ստացվում է՝ ինչպես միշտ...Մենաշնորհների վերաբերյալ նրա մեկնաբանությունը բուռն քննարկումների և կարծիքների առիթ է տվել համացանցում...Պետք է նշեմ,որ այսպես շարունակվելու դեպքում Գալուստ Գրիգորիչը կարող է "գահընկեց" անել ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին,ով իր նախագահության ժամանակաշրջանում այնքան էր "բլթացրել",որ աշխարհի գրեթե բոլոր լրագրողները հավաքվել և մի հանրագիտարան էին կազմել՝"ԲՈՒՇԻԶՄՆԵՐ" վերնագրով...Նույնիսկ պայքար էր գնում ԶԼՄ-ների միջև՝"բուշիզմների" թոփ 10-ը կազմելու համար...Առաջարկում եմ մեր ԶԼՄ-ներին հետ չմնալ և կազմել "ԳԱԼՈՒՍՏԻԶՄՆԵՐ" հանրագիտարանը...Ոչնչով չենք կարող մրցակցել ԱՄՆ-ի հետ,բայց Բուշը արդեն է պարտվում Գալուստ Սահակյանին...Գոնե այդտեղ հաղթենք...Առաջարկում եմ Գալուստ Գրիգորիչի մտքի գոհարներից մի քանիսը...Ընտրությունը մեր ԶԼՄ-ներինն է և ակտիվ օգտատերերինը.
1. Խոստանում եմ պարզ,ընթարցակ նախադասություններով կխոսենք
2.Առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել,որ ԱԺ-ն մայրուղի չէ,որ մեքենա կանգնացնի
3.Քաղական դաշտ,քաղաքական մայրուղի...
4.Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և երբեք չեմ գայթակղվել
5.Քաղաքականության մեջ էգ և որձ չկա
6.Գաղտնի բառը դա թաքուն բառը չէ
7.Եթե ընդդիմություն չկա,մենք համ մեր ընդդիմությունը պիտի լինենք,համ էլ դիմությունը
8.Սաղ աշխարհը պաշտոն է ուզում...
9.Սաղ աշխարհն ուզում է մեզ միանալ
10.Անմեղներ և մեղավորներ չեն լինում
11.Սա ծես է,որը հայկական չէ..Սա անբնական ծես է...
12.Բուլավկով մայկա էին հագնում էդ թվերին
13.Չափներդ ճանաչեք...Չափից եթե դուրս եք գալիս, անչափ չեք դառնում
14.Դե գնայք կարկուտը բռնեիք
15.Թող էդ "մայդանը" իրենց հոր բոստաններում լինի
16.Գրագիտության սարքավորումներ դեռ չի ստեղծել մարդկությունը
17.Բիզնես ունեցողը դեռ բիզնեսմեն չէ
18.Արձանագրային մասն ավելի արձանագրված լինի...
19.Դեմ լինելը դա ընդդեմը չէ
20.Շատ լավը հարաբերական իմաստ է,բայց մեզանից լավը չկա...
21.Հայաստանում կոռուպցիա չկա, կաշառակերություն՝ կա
22.Երկրի դատախազից դժգոհ են լինում միայն ու միայն հանցագործները
23.Պայքարը ոտքով են անում...
24.Ժողովուրդը խաղաղասեր է,իսկ ամբոխը՝կռվարար
25.Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի
26.Ես սիրում եմ իմ տունը,իմ կահույքը
27.Լուրջ մարդկային փոխհարաբերություններում բոլորը պետք է փոխհարաբերվեն
28.Պերմյակովին պետք է ցմահ մահապատժի ենթարկել
Գագիկ Համբարյան