Ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Արեգի Վարդանյանն է: Հրամանատարական դիտակետից ԴՇԿ գնդացրից ոչնչացրել է հակառակորդի զինծառայողներին, որոնք բարձրանում էին Գյուլիստանի ուղղությամբ:
Ռազմական գործողությունների սկսելուն պես մոտ 30 կիլոգրամ է կշռող գնդացիրը դրել է ուսին ու կրակ բացել հակառակորդի ուղղությամբ՝ կանխելով հակառակորդի հարձակումը: Արդյունքում ուսի շրջանում ստացել է թեթև վնասվածք, քանի որ զենքը երբեք նախատեսված չի եղել այդպես կրակելու համար:
Սասունը հաճելի զրուցակից է, խելացի ու կիրթ սպա, ռազմական գիտելիքներ ու հրամանատարական ձիրք ունեցող զինվորական է: Խիստ, պահանջկոտ, միևնույն ժամանակ հոգատար և սրտացավ հրամանատար:

 

Նա անձնվեր պահվածքով պաշտպանել է մեր սահմանները և մենք նրան ենք պարտական մեր խաղաղության համար:

 

Արմեն Խաչիկյան