Այսօր կանդրադառնամ թիվ 8 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Կորյուն Նահապետյանին, ով մեծամասնականով հաղթեց' հիմնականում այն պատճառով, որ վայելում էր Սամվել Ալեքսանյանի աջակցությունը, բայց կարճ ժամանակ անց իր գործունեությամբ, մասնագիտական որակներով դարձավ խորհրդարանի ամենապրոֆեսիոնալ և ամենահարգված պատգամավորներից մեկը: Սա այն դեպքն է, երբ հարուստները իրենց բարեկամին առաջ տանելով օգուտ են տալիս պետությանը:
Կորյուն Նահապետյանը որպես մեծամասնական պատգամավոր միգուցե լավը չէ (չնայած Սամվել Ալեքսանյանը' Կորյունի ընտրատարածքի բնակիչներին նույնկերպ աջակցում և օգնում է, ինպես իր ընտրատարածքի բնակիչներին), բայց ակընհայտ է, որ Կորյուն Նահապետյանը ճիշտ օրենսդիր է և արդյունավետ աշխատող պատգամավոր:
Կարծում եմ նման մարդիկ անպայման պետք է լինեն նաև հաջորդ խորհրդարանում:
Ես հայ եմ