Այս ամենը մի բան է նշանակում, որ նորից կեղծվելու են հաջորդ ընտրությունները․․․ Այսինքն՝ այս նույն <<մարդիկ>>, այս նույն դեմագոգները նորից մի հինգ տարի՝ տարին մեկ միլիարդից ավելի գումար օտարելու են բյուջեից և մի դոլար էլ չեն փոխանցելու, որ նոր զենքեր գնեն բանակի համար․․․ Գլխավոր հարցը խորհրդարանական հաջորդ ընտրություններն են․․․ Խորհրդարանում պետք է լինեն մասնագետ մարդիկ՝ իրավաբաններ, տնտեսագետներ, հոգեբաններ, պատմաբաններ, ֆիզիկոսներ և այլն․․․
Օրենքը պետք է արգելի գործարար մարդուն խորհրդարանում հայտնվելուց։ Ընդհանրապես, գործարարը մտածում է իր բիզնեսի մասին։ Պետությունը կամ հայրենիքը նրան հուզում է այնքան, որքան դրանք կարող են օգնել իր բիզնեսի բարգավաճելուն․․․ Հայտնի է, որ իշխանություններն են ստիպում օլիգարխներին, որ պատգամավոր դառնան, որովհետև նրանք փող ունեն և հնարավորություն։
Գործարարներին թույլ տալով օգտվել պետության արտոնություններից՝ նրանց օգտագործում են իրենց իշխանության ամրապնդման համար․․․ Եվ եթե նրանք օգտվում են պետության բոլոր արտոնություններրից, թող նրանք էլ իրենց փողերով վարձու բանակ ստեղծեն․․․ Ի միջի այլոց, ասում են, իբր խորհրդարանական ընտրությունների ժամանակ մինչև հարյուր հիսուն միլիոն դոլար փող է պտտվում՝ որոշելու արժանավորին․․․ Այնպես որ, խորհրդարանական ընտրությունները ավելի ձեռնտու են, քան նախագահականը, որի ժամանակ միայն ծախսվում է։ Գերշահութաբեր բիզնես է խորհրդարանական ընտրությունները․․․
Արմեն Հարությունյան