Ստամբուլում տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հետ կապված, որին զոհ է գնացել 11 մարդ, այդ թվում' 7 ոստիկան, առաջ է քաշվում վարկած, ըստ որի' այն Իսլամական պետության և Քրդստանի բանվորական կուսակցության համատեղ գործողություն կարող է լինել:
Անվտանգության հարցերով փորձագետ Մեթե Յարարը նշել է, որ այն կարող է ԻՊ-ի, ՔԲԿ-ի և ծայրահեղ ձախակողմյան կառույցների համատեղ պլանավորված գործողություն լինել, ինչն ամբողջովին անհավանական տարբերակ է:
Լևոն Հովսեփյան