Մի քանի օրից մայրաքաղաքում կմեկնարկեն գյուղատնտեսական տոնավառաները, որոնք կգործեն մինչև տարեվերջ ՝ շաբաթ-կիրակի օրերին:
Այդ տոնավաճառները կլինեն անվճար գյուղացիական տնտեսությունների համար և նրանցից տաղավարների համար գումար չի գանձվելու: Ավելին, կտրամադրվեն նաև անվճար կշեռքներ:
Տոնավաճառը անց է կացվում մի քանի տարի: Նախորդին օրինակ մասնակցել է մոտ 15 հազար գյուղացիական տնտեսությունը, որն օրական վաճառում էր միջինում
40-50 տոննա գյուղմթերք:
Պահանջարկի մասին խոսելն ավելորդ է: Սպառողների հոսքը օրական տատանվում է 5-6 հազարի մեջ: Մի խոսքով. արտադրանքի սպառման պակաս գյուղացին տաղավարներում դժվար ունենա:
Վլադ Կարախանյան