Այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում պետական միջոցների հաշվին զենք գնել Ռուսաստանից, հղի է լրջագույն վտանգներով․․․ Այս փաստը այն աստիճան խելագարությայն կհասցնի Ռուսներին, որ նրանք ոչ միայն ՀՕՊ, այլ ավելի անհեթեթ սադրանքների կգնան․․․ Մոնտենը պատմում է, որ Ուելսի արքայազնը հարձակվում է մի ասպետի վրա և շարունակ հարվածում․․․ Ասպետը չի պաշտպանվում և նրա անզորությունը բնականաբար ավելի է բորբոքում ծեծողին։
Բայց վերջին պահին, երբ արքայազնը բարձրացնում է սուրը, որ խոցի ասպետին, վերջինը հանկարծակի պաշտպանվում է և բռունցքի հարվածով մի կողմ հրում արքայազնին, որը, զարմանքից քարացած, մի պահ նայում է ասպետին, որի ազդու հայացքը վկայում էր պաշտպանվելու կամքի մասին, ետ-ետ գնում և հրամայում ներել զինվորի զանցանքը․․․ Ռուսներին ափերից հանում է այն, որ տարեկան մեկ միլիարդից ավելի ստվերային շրջանառություն ունեցող երկիրն իրենից պետք է վարկով զենք գնի․․․ Դաշնակցային պարտավորություններն այստեղ ոչ մի կապ ու նշանակություն չունեն։ Սովորական բիզնես է․․․ Եվ այդ գործարքի ձգձգման համար նրանց մեղադրելը ճիշտ չէ։ Պարտադիր չէ ինչ-որ տեղ գրվի, որ մենք անկախ ենք, որ ՀՀ իշխանությունները ինքնուրույն քաղաքականություն վարեն։ Ընդհանրապես, ինքնուրույնությունը հոգեբանական երևույթ է, ապրելակերպ է։ Մարդիկ լինում են ինքնուրույն կամ վերջին հաշվով՝ կամատակար․․․
Նույնիսկ այս պայմաններում՝ այսօրվա քաղաքական իրավիճակում, ՀՀ իշխանությունները կարող են ՀՀ շահերից բխող քաղաքականություն իրականացնել, և ոչ մի սարսափլի բան չի կատարվի։ Հակառակը, Ռուսները մեծագույն հաճույքով փոխանցված միլիոնների դիմաց նույնիսկ նորագույն զենքեր էլ կտան․․․ Բայց խնդիրն այն է, որ միակ բանը, որ հուզում է քսանհինգամյա իշխանավորներին, իրենց հարստությունն է, իրենց ծառայամիտ շրջապատը, որտեղ նրանք իրենց զգում են թագավորներ, իսկ մնացած ամեն ինչ, որը շեղում է նրանց միտքը իրենց ամենօրյա հաճույքներից, ատելի և անընդունելի է նրանց համար․․․
Արմեն Հարությունյան