Ժողովուրդ ձերբազատվեք թերարժեքության բարդույթից ու մի սրամտեք հայկական արտադրության բջջային հեռախոսների թեմայով։ Մարդիկ լուրջ գործ են արել ու ընդհանրապես՝ ամեն հզոր բան սկսվում է փոքր քայլից, «Սամսունգն», «Նոկիա» ու մյուս գիգանտ արտադրողները ևս սկսել են փոքր բաներից։
Հիմա պետք է մեր գիտնականներից ու տեխնոլոգներից պահանջենք, որ սկսեն հեռուստացույցներ արտադրել, հետո կենցաղային տեխնիկա ու այսպես շարունակ։ Մի ծաղրեք, դա անգրագիտություն է, քանզի ժամանակին Հայաստանն արտադրել է այնպիսի ապրանքներ, որը նուկնիսկ Ճապոնիան ու Գերմանիան չունեին, մեր գենի մեջ դա կա ուղղակի զարգացնել է պետք։ Հետևաբար, ով փող ունի հենց վաղը գնում է մեր արտադրանքը, ով էլ չէ, փող է հավաքում դա անելու համար։ Ի դեպ՝ արտասահմանցի գործընկերին Կոնյակի հետ կարելի է նաև դա նվիրել))))
Զոհրապ Եգանյան