Ինչի՞ երբեք չեք բարևում երթուղայինների վարորդներին ու իջնելուց շնորհակալություն հայտնում, ինչի՞ չեք ասում «խնդրում եմ, այսինչ կանգառում կկանգնե՞ք», փոխարենը մուննաթով ասում «հոպար, ստէ մի տէ պահի»..նման օրինակները լիքն են, բոլորը չասեմ..բայց ախր էդ մարդկանց գործը բարդա, առավոտ շուտ սկսում են, ուշ գիշեր ավարտում.. իրենց շնորհիվա, որ դուք ամեն օր դասի եք հասնում, աշխատանքի, շտապում ու հասնում ձեր սիրած մարդու մոտ.. ավելորդ կոնֆետ եթե ունեք՝ մի ամաչեք, հյուրասիրեք, հավատացած եղեք, էդ ժեստը իրենց մի քիչ կբարիացնի։ Վարորդները ձեր ճորտը չեն, որ գումարը արհամարհական տաք, իրենք էլ ձեր պես սովորական մարդիկ են, իրենց սովորականից մի քիչ միապաղաղ առօրյայով։

 

Անի Մելիքյան