Մինչ ամբողջ հասարակությունը բացատրություն է պահանջում մեր պետությունից, թե այդ ինչպես եղավ, որ մեզ «անվտանգության երաշխիքի» հեքիաթներով մտցրեցին հերթական ճահիճն ու անհեռանկարային միություն ԵԱՏՄ, բայց մեր անվտանգությունը ավելի քան երբևէ սպառնալիքի տակ է, և այսօր ոչ միայն տնտեսական զարգացման, այլ նաև խաղաղության հույսեր չկան, մեր իշխանության թեթև ձեռքով ՌԴ-ին է հանձնվելու ՀՕՊ համակարգը։
Հիմա եթե ասեմ սա դավաճանություն է, ասելու եք ծայրահեղությունների գիրկն եմ ընկնում։ Իսկ ինչ եթե ոչ դավաճանություն, մի թե կարելի է սեփական պաշտպանական համակարգերը հանձնել երրորդ երկրի, այն էլ ՌԴ-ին, որի համար թշնամիդ ոչ ավելի ոչ պակաս ռազմավարական գործընկեր է։
Չէ դուք իսկապես կարծում եք, որ հերթական պատերազմի ընթացքում ՌԴ-ն կատարելու է իր պարտավորությունները և պատրվակներ չի փնտրելու մեզ մեջքից հարվածելու, ըստ ձեզ չի անի, իհարկե կանի, ձեզնից պետք է վախենար, ախր դուք նույնիսկ 200 միլիոն վարկի զենք չկարողացաք ապրիլյան թեժ օրերին Հայաստան բերել, ուր մնաց ստիպեք ՌԴ-ին իրեն՝ ձեր կողմից հանձնված ռազմական համակարգերը գործի դնել։
Մեր անվտնագությանը հարվածի տակ դնող միակ սպառնալիքը այս իշխանությունն է, որն արդեն հեշտությամբ մարսել է ապրիլյան զոհերին, ինչ է եղել որ այդպիսի 100, 200 զոհ էլի կմարսեն։
Կարեն Համբարձումյան