Քանի որ ՀՀ իշխանությունը ցանկանում է հայկական ՀՕՊ-ը միացնի ռուսական ՀՕՊ-ի հետ, ապա պետք է որոշ տեղեկություն ստանալ տվյալ երկրի ՀՕՊ /Հակաօդային պաշտպանություն/ զորքերի մասին : Տվյալ ստորաբաժանման մասին տեղեկությունը սկսում է հենց դրա հետ առնչվող զորքերի հրամանատարի կենսագրությամբ: Բաց թողնենք նրա կյանքի մանրամասն դրվագները ու կենտրոնանանք այն հարցերի շուրջ ինչը կարևոր է մեզ համար: Ռուսաստանի դեսանտային /Воздушно-десантными войска/ զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը Արցախյան պատերազմի ժամանակ աջակցել է Ադրբեջանին: Նրա գունդը տեղակայված է եղել Կիրովաբադում: 1992 թվականին, հենց այդ շրջանից, մասնակցել է պատերազմական գործողությունների և մեծ օգուտ է տվել ադրբեջանցիներին: Պատերազմից հետո գունդը տեղափոխվել է Ուլյանովսկ:
Ու հիմա ինչքանո՞վ է նպատակահարմար ու անվտանգ , որ պատերազմական վիճակում գտնվող երկրի գլխավոր պաշտպանները՝ ՀՕՊ զորքերը, համագործակցեն, հետագայում նաև վստահ եմ ենթարկվեն , մի մարդու ղեկավարած ստորաբաժանման հետ , որը տարիներ առաջ եղել է թշնամու կողմը ու լուրջ գործողություններ է կատարել մեր երկրի դեմ:
Աշոտ Ասատրյան