Թուրքիայի ֆաշիստ առաջնորդ Ռեջեփ Էրդողանը չի կարող "մարսել" գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման փաստը և առիթը չի կորցնում նախահարձակ լինելու ոչ միայն գերմանացիների,այլև ,ընդհանրապես, եվրոպացիների վրա...Նախահարձակ լինելու գլխավոր պատճառներից մեկն էլ Անկարայի մտավախությունն է,որ Գերմանիայից հետո եվրոպական մի քանի երկրների պարլամենտներ ևս կընդունեն Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծեր...
Աֆրիկաներում թրև գալու ժամանակ,երբ Գերմանիայի օրենսդիր մարմինը ընդունում էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը, Ռ.Էրդողանը զայրացած աջուձախ մեղադրում էր եվրոպացիներին կեղծավորութան և Աֆրիկայում ցեղասպանություններ գործելու մեջ...Ըստ Daily Sabah-ի Էրդողանը հատկապես մեղադրել է Ֆրանսիային Ռուանդայի բնակչության հանդեպ ցեղասպանություն գործելու մեջ...

 


Թուրքիայի բռնապետը տարիների ընթացքում չի փոխում իր աշխատաոճը...2011 թ-ի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հաստատելու փաստի հետ կապված Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռ.Էրդողանը կրկին մեղադրում էր Փարիզին ցեղասպանության մեջ...Բայց այդ անգամ Ալժիրում...Գործը հասավ նրան,որ Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկան դիվանագիտորեն հասկացրեց Անկարային հեռու մնալ այդ հարցից,որի վերաբերյալ Ալժիրը և Ֆրանսիան համաձայնության են եկել...Ամենակարևորն այն է,որ պաշտոնական Փարիզն ընդունելով իր մեղքը ներողություն էր խնդրել ալժիրցիներից իր զինվորականների կողմից ժամանակին գործած հանցանքների համար...Թուրքիան ստիպված էր հարգել Բութեֆլիկայի պահանջը...

 


Հիմա էլ,երբ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունվեց, Ֆրանսիայում կրկին ակտիվացել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատելու կողմակիցները...Չկարողանալով կրկին օգտագործել Ալժիրի "թեման",Թուրքիան հիմա էլ բեմ է դուրս հանում 1994 թ-ին Ռուանդայում տեղի ունեցած դեպքերը՝դրանում կրկին մեղադրելով Ֆրանսիային...Համոզված եմ,որ Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն ևս խորհուրդ կտա Էրդողանին հեռու մնալ այդ հարցերից...

 


Հ.Գ.Բարբարոս թուրքերը փորձում են հավասարություն դնել իրենց և եվրոպացիների միջև,բայց չեն հասկանում,որ եթե հանցագործություն գործած ֆրանսիացին,բրիտանացին,իտալացին,գերմանացին ի զօրու է ընդունել իր գործած հանցանքները և ներողություն խնդրել "զոհից",ապա թուրքը սեփական մեղքն ընդունելը և ներողություն խնդրելը համարում է նվաստացուցիչ արարք...Հենց դա է պատճառը,որ ալժիրցիների,ռուանդացիների ցեղասպանության մասին խոսելիս նույն Էրդողանի բերանը փակում են ոչ թե Փարիզից,այլ՝Ալժիրից և Կիգալիից...Իսկ երբ հայերի,հույների,ասորիների ցեսղասպանության մասին որևէ տեղ բարձրաձայնվում է,ապա Անկարայի բերանը փորձուն են փակել Երևանից,Աթենքից,Նիկոսիայից...

 

Գագիկ Համբարյան