Հայ հասարակության գերակշիռ մասը ընդգրկված է դրսից ֆինանսավորվող և ուղղորդվող կուսակցություններում և, ինչպես միշտ, զբաղված է զուտ անձնական խնդիրներով՝ հիմնականում կապված եկամտաբեր աշխատանքի կամ պաշտոնի ձեռքբերման հետ։ Եվ սա այնքան սևեռուն գաղափար է դարձել այդ ամբողջ ոհմակի համար, որոնք կազմում են հասարակության վաթսուն-յոթանասուն տոկոսը․․․ որ ենթագիտակցորեն իրենց պատկերացնելով ներկա իշխանությունների տեղը, ներքուստ չեն էլ ցանկանում ինչ-որ բան փոխել, որպեսզի երբ իշխելու իրենց հերթը գա, որը նրանք հաճախ են տեսնում իրենց երազներում, ճիշտ նախկինների նման թալանեն ու արագ հարստանան։
Կատվի վազքը մինչև մարագն է, մեր հասարակության ձգտումները մինչև իշխանություն․․․ Այս պայմաններում խոսել ինչ-որ լուրջ առաջընթացի մասին պետական ոլորտում ֆանտաստիկայի ժանրից է։ ԵՎ ճշմարիտ է, երբ ասում են, որ պետությունը արտացոլում է հասարակության քողարկված և իրական ձգտումներն ու նվիրական ցանկությունները․․․
Արմեն Հարությունյան