«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում կառուցված ջերմոցային տնտեսություններում աճեցված էկոլոգիապես բացարձակ մաքուր բանջարեղենը մոտ օրերս արդեն դուրս կբերվի վաճառքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։