Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը այսօր շատ է լեզվին տվել: Հունիսի 3-ին կազմակերպված ինչ - որ միջոցառման ժամանակ Ալիևը ազատ խոսափող է գտել ու խոսացել է: Ադրբեջանի նախագահը անդրադարձել է ապրիլյան մարտերին , և մի շարք անիմաստ հայտարարություններ է արել, որ իբր հայկական կողմը ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, խաբում է և Սարգսյանին պետք է գրանցել Գինեսի գրքում ՝ իր խաբելու համար: Դե հիմա՝ պոտենցիալ Կարմիր գրքի հավակնորդին, կարելի է բացատրել ամեն ինչ հերթով:
Ըստ Ալիևի ստերից մեկը այն է, որ Ադրբեջանը Ռուսաստանից խնդրել է հրադադար: Իլհամի պնդմամբ այդ Հայաստանն է հրադադար խնդրել Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբից, իսկ հետո Պուտինը զանգահարել է իրեն և քննարկել հրադադարը: Եթե չեմ սխալվում , իսկ ես հաստատ չեմ սխալվում, ապրիլյան մարտերից մեկ-երկու օր հետո, երբ ադրբեջանական զորքերը և նրանց հետ կռվող ահաբեկիչները էլ չէին դիմանում հայկական պատժիչ գործողությունների հարվածներին , նույն Իլհամ Ալիևը հայտարարեց , որ պատրաստ է իր զորքերը հետ քաշի շփման գծից , եթե հայկական կողմը խոսք տա , որ կդադարեցնի կրակոցները: Մենակ այս մի հայտարարությունը տրաքացնում է Իլհամ Ալիևի ստի փուչիկը և էլ շարունակելու կարիք չկա, բայց կշարունակենք:
Ըստ Ալիևի հաջորդ սուտը, դա գրաված տարածքների մասին է, որ նրա ասելով 800 հեկտարի փոխարեն գրավել են 2000 հեկտար: Երբ դեռ ռազմական գործողություններ էին ընթանում Արցախում , մի խումբ մոնտաժնիկներ սկսեցին տարբեր տեղերում ցուցանակներ նկարել , որ իբր մի քանի շրջան գրավել են , սկսեցին ֆոտոշոպի միջոցով մի քանի զինվորների կախել Ֆիզուլիի ցուցանակներից և այլ տխմար բաներ: Իսկ հիմա, երբ վիճակը հանդարտվել է, ինչու՞ Ալիևի լրատվամիջոցները , իրար հերթ չտալով , չեն տարածում այդ 2000 հեկտար գրաված տարածքների նկարները կամ տեսանյութերը: Մի երկու կծկտուր նյութեր են եղել ու վերջ, որտեղ նույնիսկ չի երևում կոնկրետ գրաված վայրերը: Իմանալով Ալիևի գլուխգովան բնավորությունը, նա հաստատ ժողովրդի գլուխը կբռնաբարեր այդ նյութերով, բայց քանի դեռ այդպիսիք չկան ու երկրի ոչ բարով ղեկավարը սահմանափակվում է անիմաստ խոսքերով , ապա դա նույնպես փուչիկ է: Ալիևին կխնդրենք թող մի հատ կողքերը նայի , կարողա՞ ձեռի հետ նաև Պարսկաստան է մտել , վրեն խաբար չկա, էն փուշ կերած մալի դեմքով Հասանովն էլ մոռացել է զեկուցի:
Ըստ Ալիևի երրորդ սուտը դա Արցախի բանակի մասին է: Նա պնդում է , որ այդպիսի բանակ չկա, դա ՀՀ Զինված ուժերն են այնտեղ ծառայություն իրականացնում և այլն: Այս թեմային կարելի է երկու տողով անդրադառնալ՝ ՀՀ Զինված ուժերը Արցախի հանրապետության անվտանգության երաշխավորն են և ՀՀ քաղաքցիները կարող են պահպանել արցախցիների անվտագությունը: Սա ուղղակի պապայի բալիկ Իլհամին ի գիտություն, վերջիվերջո նախագահ մարդ է, թող սենց անգրագետ չմնա:
Աշոտ Ասատրյան