Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը վրդովված հայտարարել է , որ չի պատրաստվում այցելել Բաքու՝ շախմատային համաշխարհային մրցաշարհին , որը կազմակերպել է Համաշխարհային շախմատի ֆեդերացիան /ՖԻԴԵ/: Կասպարովը պատճառաբանել է, որ նախ նա Ադրբեջանից հեռացել է 1990 թվականին և հիմա այդ երկրում լինելը իր համար հաճելի չի լինի, հետո նա պնդում է , որ այդպիսի մրցաշարերը արդեն օգտագործում են խոշոր գումարներ լվանալու համար և իր խոսքերով Ադրբեջանից անգամ իրեն չեն հրավիրել այդ մրցաշարին մասնակցելու:
Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարության մամուլի խոսնակ Սամայա Մամեդովայի տարածած հայտարարության համաձայն նախարար Ազադ Ռագիմովը հրավիրել է աշխարհի նախկին չեմպիոնին մրցաշարին մասնակցելու, սակայն վերջինս մերժել է այդ հրավերը:
Աշոտ Ասատրյան