Ելակը հոգ է տանում աչքերի տեսողության, ուղեղի նորմալ ֆունկցիայի համար, իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում է արթրիտը, հոդատապը և սրտի հիվանդությունները: Ելակի գիտական անունը Fragaria է: Այն օժտված է մի շարք բուժիչ հատկություններով:

 


Աչքերի խնամք
Աչքերի առողջական խնդիրների պատճառը սննդարար նութերի բացակայությունն է կամ պակասը: Տարիքի հետ պաշտպանիչ սննդարար նյութերի բացակայությունը, վնասակար օքսիդանտները կամ ազատ ռադիկալները մեծ վնաս են պատճառում աչքերին, որից էլ առաջանում է աչքերի չորությունը, տեսողական նյարդերի դեգեներացիան, տեսողության դեֆեկտները, և աչքերը խոցելի են դառնում տարբեր ինֆեկցիաների նկատմամբ: Ելակի հակաօքսիդանտները' վիտամին C-ն, ֆլավոնոիդները, ֆենոլիկ ֆիտոքիմիական նյութերը, Elagic թթուն օգնում են խուսափել վերը նշված առողջական խնդիրներից: Ելակը պարունակում է կալիում, որն էլ կարգավորում է աչքերի ճնշումը:

 


Քաղցկեղ
Վիտամին C-ն, ֆոլիաթթուն և ֆլավոնոիդներն ունեն հակաքաղցկեղածին և հակաօքսիդանտ հատկություններ, որոնք պայքարում են քաղցկեղի և ուռուցքի դեմ: Ելակի ամենօրյա օգտագործումը կանխում է քաղցկեղի բջիջների հետագա զարգացումը:

 


Սրտի հիվանդություններ
Ելակի մանրաթելը, ֆոլիաթթուն և հակաօքսիդանտներն ու ֆլավոնոիդները կրճատում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Ելակի մեջ առկա վիտամին B ընտանիքի անդամներն ամրացնում են սրտի մկանները և նպաստում սրտի աշխատանքի բարելավմանը:

 


Ուղեղի ֆունկցիա
Ուղեղի և նյարդային համակարգի ծերացման հետևանքով մարդիկ կորցնում են հիշողությունը և մարմնի շարժումների ակտիվությունը: Ազատ ռադիկալներն իրենց վնասակար ազդեցությունն են ունենում ուղեղի և նյարդային համակարգի վրա: Ուղեղի հյուսվածքները ենթարկվում են դեգեներացիայի, և նյարդերը թուլանում են: Վիտամին C-ն և ֆիտոքիմիական նյութերը չեզոքացնում են օքսիդանտների վնասակար ազդեցությունը և «վերանորոգում» են նյարդային համակարգը: Ելակը հարուստ է նաև յոդով, որը պատասխանատու է նյարդային համակարգի և ուղեղի նորմալ ֆունկցիայի համար:

 


Արթրիտ և հոդատապ
Ազատ ռադիկալների գործունեության հետևանքով դեգեներացիայի են ենթարկվում մկանները և հյուսվածքները: Ազատ ռադիկալներն առաջ են բերում արթրիտ և հոդատապ: Ելակի հակաօքսիդանտները և դետօքսիդանտներն օգնում են բուժել այս հիվանդությունները: Արյան բարձր ճնշում Ելակը պարունակում է կալիում և մագնեզիում, որոնք իջեցնում են արյան բարձր ճնշումը, որն առաջանում է նատրիումի մեծ քանակից:
Այլ հատկություններ
Ֆոլիաթթուն կանխում է արատավոր երեխաների ծնունդը: Վիտամին C-ն պայքարում է ինֆեկցիաների և մրսածության դեմ: Ելակի ֆիտոսննդարար նյութերն ունեն հակաբորբոքային հատկություններ:

 

 

Վրեժ Հովսեփյան