«Մեկ ամիս անց կլրանա իմ' «Բարսելոնա» գտնվելուս 8 տարին,- գրել է Ալվեսը:- 2008թ. առաջին անգամ ես եկա այստեղ ու երբ հանդերձարանում զբաղեցրեցի իմ տեղը, այդ ժամանակ էլ զգացի, թե որքան կարեւոր ձեռքբերում է դա իմ կարիերայում:

Պեպ Գվարդիոլայի ղեկավարության ներքո առաջին պարապմունքից սկսած մինչեւ վերջին մարզումս ես բախտ եմ ունեցել վայելելու կրքոտ ֆուտբոլը:

Իմ մտքում ես ունեմ, մի քանի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր հիշողություններ, որոնք կապված են «Կամպ Նոուի» հետ' սկսած մարզադաշտի աստիճաններից, մինչեւ աշխարհի խոշորագույն մարզադաշտը կամ Բարսելոնայի փողոցները:

 

 

Գոլեր տոնելը, տիտղոսներ նվաճելու երջանկությունը… Ես, կարելի է ասել, վաստակավոր ֆուտբոլիստ եմ, որին կյանքը բախտ է վիճակել հագնելու աշխարհի ամենաանհավանական թիմի մարզաշապիկը:

Ես կարող եմ նշել մարդկանց անուն առ անուն, որոնց հետ կարողացել եմ հաղթահարել կարիերայիս յուրաքանչյուր մարտահրավեր ու դժվարություն, բայց նախընտրում եմ նրանց բոլորին շնորհակալություն հայտնել հավաքական եղանակով, որովհետեւ «Բարսայի» հանդերձարանում տեղ չկա անհատականությունների համար. մենք բոլորս ենք հաղթում, մենք բոլորս ենք պարտվում կամ բոլորս աշխատում ենք միասին:

 

 

Նախագահներ, մարզիչներ, մարզչական անձնակազմ, ակումբի աշխատակիցներ. անչափ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, քանի որ միշտ էլ պարգեւատրվել եմ ես Ձեր վստահության ու աջակցության համար:

Այս նամակով ես չեմ ցանկանում հրաժեշտ տալ Ձեզ, քանի որ սա պարզապես կարիերայիս նոր մարտահրավեր է, նոր փուլ: Ուղղակի իմ գնալու ժամանակն է: Ես գնում եմ, բայց անպայման վերադառնալու եմ, որովհետեւ ես կապտանռնագույն եմ: Շնորհակալություն , որ ինձ այսքան սիրված դարձրիք:

 

Վովա Հակոբյան