Ասել եմ, որ ցեղասպանության ճանաչման միակ իրական սուբյեկտ եմ համարում Թուրքիան, սակայն եթե հերթական երկրի խորհրդարանն է ընդունում այն, ապա պետք է շնորհակալություն հայտնել առաջին հերթին նախաձեռնողին՝ տվյալ դեպքում Կանաչների կուսակցության ղեկավար ազգությամբ թուրք պատգամավորին, այնուհետև մնացած խորհրդականներին՝ անուն առ անուն, ովքեր աջակցել են իրենց ելույթներով, այնուհետև խորհրդարանի նախագահին և երկրի նախագահին, ով համարձակություն ունեցավ անցյալ տարի արտասանել այդ բառը:

 

Չեմ հիշում՝ տիկին Մերկելն այցելել է անցյալ տարվա ապրիլի 24-ին Թուրքիա, թե ոչ. եթե չի այցելել, ապա նրան ևս կարելի է շնորհակալություն հայտնել, իսկ ձեռնպահ և հատկապես դեմ քվեարկածներին ես մյուս տարի ապրիլի 24-ի օրերին կհրավիրեի Երևան՝ ծանոթանալու թե՛ 1915թ. փաստերին և թե՛ այն խնդրին, թե ինչ է նշանակել դա հայության համար:

 

Վախթանգ Սիրադեղյան