Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի , որոշումը կարող է ազդել Թուրքիայի և Գերմանիայի միջև առկա հարաբերությունների վրա : Էրդողանը նշել է, որ Թուրքիայի առաջին քայլը կլինի իր դեսպանին հետ կանչելը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան պետք է քննարկի այս հարցը և կայացնի վերջնական որոշում :
«Այս որոշումը, որը Գերմանիայի խորհրդարանը կայացրերց, իրականում լրջորեն կազդի Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա : Ես գնահատականներ կհնչեցնեմ և հետագա քայլերի մասին որոշումներ կկայացնեմ Թուրքիա վերադառնալուց հետո: Այնուհետև մենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք, որոնք կստիպեն մարդկանց հաշվի նստել Թուրքիայի հետ », - ասել է Էրդողանը Քենիայում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան չի ընդունում ոչ մի նման որոշում:
«Այս բանաձևը, որն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագը, սխալ է: Չկա ոչ մի ամոթալի դեպքը մեր անցյալում: Սա (Հայոց Ցեղասպանության փաստը) ոչ մեկ չի կարող երբեւէ հաստատել, քանի որ այն չի եղել », - հայտարարել է Յըլդըրըմը:
«Այն փաստը, որ Գերմանիայի խորհրդարանը հաստատել է աղավաղված ու անհիմն բանաձև, որտեղ դեպքերը որակավորել են որպես ցեղասպանություն՝ պատմական սխալ է: Գերմանիայի խորհրդարանի հավանության արժանացած այս օրինագծը համահունչ չէ Թուրքիայի և Գերմանիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին : Այդ որոշումը առոչինչ Թուրքիայի համար », - հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը Նուման Քուրթուլմուշը:
«Սա այն հարցն է, որ գիտնականները և պատմաբանները պետք է քննարկեն և գան եզրահանգման, այլ ոչ թե քաղաքական գործիչները կամ խորհրդարանները քննարկեն ու որոշումներ կայացնեն: Թուրքիան անպայման անհրաժեշտ պատասխան կտա այս որոշմանը բոլոր հարթակներում», - ավելացրել է նա:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Twitter - ում քննադատել քվեարկությունը:
« Թող բացեն սեփական պատմության մութ էջերը, ոչ թե վարկաբեկեն այլ երկրների պատմությունը, իրենց անպատասխանատու անհիմն խորհրդարանական որոշումներով», - գրել է Չավուշօղլուն Twitter-ում :
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա- հանրապետական կուսակցության (CHP) նույնպես այդ բանաձևը որակավորել է որպես «առոչինչ»:
«Մենք խորապես վշտացած են Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի կողմից ընդունված բանաձևից, որը 1915 թ. դեպքերը բնութագում է որպես ցեղասպանություն: Մենք խստորեն դատապարտում ենք այդ որոշումը և այն մեզ համար համարում առոչինչ », - ասել է CHP փոխնախագահ Օզթյուրք Յըլմազը:
Կարեն Հովհաննիսյան