Փորձելով անտեսել զգացմունքայնությունը' փաստեր կան, որոնք չպետք է անտեսվեն: Հայկական հարցը միշտ մասամբ է եղել հայերի հարցը: Մեծամասամբ Հայկական հարցը միջազգային դիվանագիտության ու աշխարհաքաղաքական հարց է եղել ու կա: 19-րդ դարի սկզբներից Հայակական հարցը օգտագործելով որպես գործիք Թուրքիայի հետ հարաբերություններում' տերությունները «հասան» նրան, որ թուրքերը ցեղասպանեցին հայերին... Չմոռանանք, որ ռուսական բանակը լքեց Վասպուրականը, անգլիական նավերը մեր լեռները չբարձրացան, գերմանացի սպաները մասնակցեցին հայերի ջարդերին, իսկ Կլիկիայում ֆրանսիացիները մեզ մթերման հանձնեցին' բառի բուն իմաստով...

 


Կարծում եմ, միայն միամիտների համար պարզ չէ, որ լոբբինգ-մոբինգ, 10 միլիոն թուրքամահմեդական համայնք ու մնացած բաները ոչ մի ազդեցություն չունեն: Դրանք տեղական չինովնիկներին հավելյալ աշխատավարձով ապահովելու համար են մտածված: Բանաձևի փաստը դրա վառ ապացույցն է: Կա՞ պետական շահ, կա՞ աշխարհաքաղաքական պրոյեկտ, ավելի շուտ' պրոյեկտի իրականացման համար իրավաբարոյական պլացդարմի ստեղծման խնդիր, կա բանաձև: Չկա՞ նման խնդիր' ուրեմն չկա նաև բանաձև: Եթե անկեղծ, ինձ ավելի շատ հետաքրքրում է «Սայքս-Պիկո 2»-ում մեզ որտե՞ղ ու ի՞նչ պայմաններում են օլոմբա անենլու և ինչպե՞ս ենք փորձելու դրանից խուսափել...

 

 

Միհրան Հակոբյան