Արդյո՞ք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ռուսական ազդեցության գոտում գտնվելը ունի իրական այլընտրանք՝ մասնավորապես ՆԱՏՕ-ն։
Ռազմական անվտանգությունը կոմպլիմենտարիզմ չի ճանաչում։
Ուզենք թե չուզենք, լավ կամ վատ՝ Հայաստանը իր ունեցած աշխարհագրական դիքրով և պատմությամբ գտնվել և գտնվում է ռուսական ազդեցության գոտում։
Հայաստանի համար, որպես անվտանգության համակարգ, այս պահին և ամենայն հավանականությամբ մոտակա տարիներին, ամենաձեռնտուն դա Ռուսաստանի գլխավորած անվտանգության համակարգն է՝ մասնավորապես ՀԱՊԿ-ը։

 


Հայաստանի արտաքին մարտահրավերները և վտանգները, որոնք գալիս են հատկապես Թուրքիայից և Ադրբեջանից, կարող են իրականություն չդառնալ՝ անդառնալի հետևանքներով, եթե Հայաստանը գտնվի ռուսական պաշտպանական համակարգում։
Այլ հարց է թե ի՞նչ կարգավիճակում ենք մենք գտնվում ՀԱՊԿ-ում և ռուսական ազդեցության գոտում։ Արդյո՞ք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում առկա սուբորդինացիան կախված է միայն օբյեկտիվ հանգամանքներից։ Արդյո՞ք այդ երկրից մեր կախվածության մակարդակը չի վտանգում մեր պետության ինքնիշխանությունը և նմանատիպ այլ հարցերը ունեն անաչառ վերլուծության կարիք։
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սկսվել են 1992 թ, երբ Հայաստանն անադամակցեց Հյուսիսանտլանտյան համագործակցության խորհրդին, որը 1997 թ վերանվանվեց ԵԱԳԽ-ի։ Այն միավորում է 50 երկիր, որից 28 հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ 22' գործընկեր երկիր։ Խորհրդի նպատակն է քաղաքական և անվտանգության հարցերի վերաբերյալ կազմակերպել երկխոսություն և խորհրդատվություն։
Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, ինչպես նաև նրա անդամ գործընկեր պետությունների հետ համագործակցում է Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի և ԵԱԳԽ-ի /Եվրաանտլանտյան գործընկերության խորհուրդ/ շրջանակներում։ ՆԱՏՕ-ի հետ առավել պատշաճ մակարդակի հարաբերություններ զարգացնելու, ինչպես նաև փոխգործակցության կարողություներն ընդլայնելու նպատակով' Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է Անահտական գործընկերության գործողությունների ծրագիրը։
ՆԱՏՕ-ն ինստիտուցիոնալ կերպով Հարավային Կովկասում ներկայացված չէ (և քանի դեռ Վրաստանի անդամակցությունը հարցականի տակ է՝ երկար ժամանակ ներկա չի գտնվի)։

 


Հենց առաջինը Հյուսիս Ատլանտյան Դաշինքը, կարծես թե չի անում ավելին, նույնիսկ Վրաստանի պարագայում, քան Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի և Եվրաանտլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում գտնվող համագործակցությունը ընդլայնելու համար։
Հայաստանը չունի բնական հարուստ պաշարներ "գրավիչ" երկիր դառնալու համար։
ՆԱՏՕ-ին անդամակցությունը և դրա հետևանքով սպառազինությունների հարցում ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելն ի հայտ կբերի նաև մեկ այլ լուրջ խնդիր. ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ սպառազինության անհամատեղելիություն։ Հասկանալի է, որ Արցախյան Հանրապետությունը ոչ կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, ոչ էլ կկարողանա ձեռք բերել արևմտյան զենք-զինամթերք նույնիսկ Հայաստանի միջնորդությամբ։ Հետևաբար ունենալու ենք էապես տարբեր սպառազինություն ունեցող երկու բանակներ։ Ավելին այդ սպառազինության սպասարկման համար անհրաժեշտ ենթակառույցները նույնպես տարբեր պիտի լինեն։

 


Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ սահմանում բարեփոխումների լայն շրջանակ:
Քանի դեռ տեղի չի ունեցել ֆորս-մաժոր, ՆԱՏՕ-Հայաստանը համագործակցության ներկա մակարդակը պետք է որ գոհացնի երկու կողմերին էլ։

 

Գրիշա Աղաջանյան