Նուսայբին քաղաքում Անկարան PKK-ի դեմ է հանել «Աթմաջա-7» հատուկ նշանակության խմբին: Այս խումբը աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ և ունի հատուկ ընտրված անդամները: «Աթմաջա-7»-ի անդամները հիմնականում երկկողմանի ծնողազուրկ մանկատան սաներ են, ովքեր ունեն 185սմ-ից բարձր հասակ, ԱՄՆ-ում անցնում են հատուկ մասնավոր դասընթացներ , տիրապետում են առնվազն երեք օտար լեզուների՝ քրդերենը պարտադիր է, խմբում կան երկու հոգի, որ տիրապետում են արևմտահայերենին:

 


Անցած գիշեր «Աթմաջա-7»-ին հաջողվել է Նուսայբինում չեզոքացնել PKK-ի առանցքային դեմքերից մեկին՝ Զամանի Չամաքին, ով ավելի շատ հայտնի է Հաբաթքար Քարքեր ծածկանունով:

 


Կարեն Հովհաննիսյան