Կահիրեից եգիպտացի լրագրող և թարգմանիչ Մոամեն Մուխթարն իր նորածին որդուն Պուտին Է անվանակոչել: Այդ մասին Մուխթարն այսօր հայտնել Է Facebook-ի իր Էջում:

 

«Փառք աստծո: Աստված ինձ որդի տվեց, նրան կոչում են Պուտին Մուխթար»,-գրել Է Մոամենը:

 

Մուխթար ավագն անվան ընտրությունը բացատրել Է նրանով, որ աշխարհում կա հարյուր Վլադիմիր և ընդամենը մեկ Պուտին»:

 

Գրառման մեկնաբանները Մոամենին շնորհավորել են երեխայի ծնվելու կապակցությամբ և կատակել, որ այժմ նա կարող Է իրեն համարել Պուտինի հայրը: «Շնորհավորում եմ քեզ, Պուտինի հայր»,- մաղթել Է սոցցանցում նրա ծանոթներից մեկը: