ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ հանդես գալ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Անկարայի համապատասխան դիմումը։
«Մենք երբեք չենք ասել, որ Թուրքիային «ձիթենու ճյուղ» կամ որևէ այլ ճյուղ կպարզենք։ Մենք ասել ենք, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի ու փոխհատուցի այն վնասները, որը հասցվել է ռազմական հանցագործության հետևանքով։ Եվ (ՌԴ նախագահ- Խմբ.) Պուտինն էլ ասաց, որ մենք պատրաստ ենք քննարկել Անկարայի դիմումը, սակայն նախ Թուրքիան պետք է անի այն, ինչ պարտավոր է անել»,-ասել է Լավրովը։