Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) դուրս է մղում իսլամը քաղաքական դաշտից: Այս կուսակցությունը ցանկանում է Թուրքիայում ձեռք բերել ավտորիտար դիրք: Իսլամական երկրների համար իսլամի դուրս մղումը քաղաքականությունից կարծես թե անհնար է, սակայն Էրդողանը այսօր այդ ճանապարհին է:

 


Երբ ԱԶԿ-ն ստեղծվեց, այն ամբողջությամբ իսլամական ուղղվածություն ունեցող կուսակցություն էր, սակայն Էրդողանի հտևողականորեն վարած քաղաքականության շնորհիվ ԱԶԿ-ից դուրս մնացին բոլոր մոլի հավատացյալները, Էրդողնաը հստակ տարանջատում դրեց կրոնի ու պետության միջև:
Մայիսի սկզբներին Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը մի ուշագրավ հայտարարություն արեց, որը միգուցե հաճելի էր լսել եվրոպական երկրների համար, բայց ներքին լարվածության առիթ դարձավ Թուրքիայում: Խորհրդարանի խոսնակն ասել էր, որ «աշխարհիկությունը պետք է լինի նոր սահմանադրության հիմքում, պետությունը պետք է պահել հավասար հեռավորության վրա բոլոր հավատքային խմբերից»:
Իմամ Հաթիփ դպրոցները, որտեղ բոլորի համար Ղուրան են ընթերցում և մեկնաբանում, մեկը մյուսի հետևից փակվում են ֆինանսական սղության պատճառով, ասել է թե պետությունն այլևս չի ֆինասավորում այդ դպրոցներին: Էրդողանը նաև քննադատել է մզկիթաշինությունը, այն անվանելով բիզնես : Ըստ ներքին հրահանգի պետական պաշտոն զբաղեցնող մոլի հավատացյալները կամ պետք է վերանայեն իրենց մոտեցումները կրոնի նկատմամբ, կամ հեռանան պաշտոնից: Իսկ կուսակցկան պաշտոններից առանց հապաղելու հեռացվում են իսլամիստ հավատացյալները:

 


Էրդողանը նպատակ ունի բարձրացնելու ինչպես իր անձնական ազդեցությունը, այնպես էլ իր կուսակցության ազդեցությունը: Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, մի առիթով արդեն փասետել է, որ «Սա Թայիփի կուսակցությունն է, որ նա է այս շարժման առաջնորդը, նա է Թուրքիայի փրկիչը »:
Թուրքիան շատ արագ է փոփոխվում Էրդողանի թեթև ձեռքով, նա աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում գերտերությունների, կրոնական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների հասցեին...

 


Կարեն Հովհաննիսյան