Արդյո՞ք հայերը սպիտակամորթ են․ Միացյալ Նահանգներն ընդդեմ Թաթոս Կարտոզյանի 1925թ․ դատավարությունը։
1790թ-ից սկսած Միացյալ Նահագաներում սահմանվեցին և պարբերաբար փոփոխությունների ենթարկվեցին ԱՄՆ քաղաքացիություն ստանալու մասին օրենքները։ Միացյալ Նահանգների քաղաքացիներ կարող էին լինել միայն նրանք, ովքեր կհամարվեին "ազատ սպիտակամորթ մարդիկ"։
1925թ․ Հուլիս ամսին ԱՄՆ Օրեգոն նահանգի դատարանում քննվում էր Միացյալ Նահանգներ գաղթած հայ Թաթոս Կարտոզյանին ԱՄՆ քաղաքացիության սերտիֆիկատը չեղյալ համարելու հարցը՝ վերջինիս սերտիֆիկատ ստանալու, ինչպես նաև դատավարության ժամանակ, "ազատ սպիտակամորթ մարդ" չլինելու հիմքերով։
Սերտիֆիկատը խարդախությամբ ձեռք բերելու մեղադրանք չկար։ Քննվում էր միայն Կարտոզյանի սպիտակամորթ լինելու հարցը։
ԱՄՆ դատարանը, կատարելով բազմաթիվ ուսումնասիրություններ և հղում անելով տարբեր աղբյուրների գտել էր, որ հայերը սպիտակամորթ են և այդ իսկ պատճառով չկան հիմքեր Թաթոս Կարտոզյանի քաղաքացիությունը անվավեր ճանաչելու համար։
Դատավարության մանրամասները այստեղ՝
http://law.justia.com/cases/federal/district-courts/F2/6/919/1551454/
Գրիշա Աղաջանյան