Տարեսկզբից սկսած նվազել է մեր երկրի տնտեսության ներքին և արտաքին շուկաների առևտրաշրջանառությունը: Եթե առաջին հայացքից թվում է նվազմամբ պայմանավորված առկա են տնտեսական խնդիրներ, մինչդեռ ուսումնասիրելով առկա իրավիճակը, կարելի է արձանագրել դրական միտում: Առանձին ուշադրություն պետք է դարձնել ներքին արտադրության վրա: Հենց ներքին արտադրության ավելացման հաշվին է , որ ներմուծման նվազումը բացասականորեն չի անրադարձել տնտեսական ակտիվության վրա:
Ներմուծման 16 տոկոս նվազման դիմաց ներքինը առևտուրը նվազել է ընդամենը 1,1 տոկոսով: Կարելի է փաստել , որ ներքին առևտրաշրջանառության ամրացումն է դարձել արտաքինի նվազման գլխավոր պատճառը:
Պետության կողմից ձեռնարկվող քայլերը կարծել տալիս են դրական պտուղներ: Մասնավորապես արտաքին առևտուրը ներմուծումից աստիճանաբար տեղափոխվում է դեպի արտահանում, ինչը վկայում է տեղական արտադրողների համար բարենպաստ պայմանների առկայության և արտահաման խթանմանն ուղղված քայլերի արդյունավետության մասին:
Հայկ Հարությունյան