Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը: Կասկածից վեր է, որ այս շրջանում թուրքական կողմը շարունակում է ճնշումներ գործադրել գերմանացի պատգամավորների վրա:

 


Դեռ մայիսի սկզբին ԵԽ-ի հերթական լիագումար նիստին մեզ հյուրընկալվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը: Խոսելով Հայոց ցեղասպանության բանաձի սպասվելիք քննարկումների մասին պարոն Վայլերը շեշտեց, որ թուրքամետ պատգամավորներն ու տարբեր կառույցները իր վրա ճնշումներ են գործադրում և ստիպում իրեն մտափոխ լինել և դեմ քվեարկել այդ նախագծին:
Բնականաբար նման ճնշումներ կարելի է ակնկալել տեսնել բոլոր այն պատգամավորների նկատմամբ, ովքեր որ կողմ են արտահայտվելու նախագծի ընդունմանը: Ցավոք թալեաթի սերունդը չի հասկացել դեռ, որ գումարով կարող է փոխել ներկան և հնարավոր է նաև ապագան, սակայն պատմությունը աղավաղել կամ փոխել ունակ չէ և ոչ մի արժույթ ՝ անկախ իր քանակից:

 


Հայկ Դերզյան