Մեր հայրենակիցները Լոս Անջելեսում շարունակում են կատարել իրենց հանգանակությունները ' այսպիսով իրենց մասնակցությունն ունենալով Հայրենիքի պաշտպանության հարցում

 

Մայիսի 18-ին դրամահավաք է կազմակերպվել Գլենդելի ,, ,,1000 ու մեկ գիշեր,, ռեստորանում տեղի ունեցած երեկույթի ժամանակ, որին մասնակցել է 130 հոգի: Հավաքագրվել է 36 000 դոլար, որը պիտի ուղղվի Արցախի պաշտպանության ու մարտական դիրքերի ամրապնդման գործին:

 

Երեկ , կրկին Լոս Անջելեսում' Փասադենայի հայկական կենտրոնում մեր հայրենակիցները կազմակերպեցին դրամահավաք
Այդ նպատակով տեղի ռեստորաններից մեկը կենտրոնում հյուրասիրություն է կազմակերպել
Բարեգործական ընթրիքին մասնակցել է 325 հոգի,
յուրաքանչյուրը հանգանակել է 40 դոլար:
Հասույթը կրկին կուղղվի Արցախի սահմանում մարտական հերթապահության անվտանգության բարձրացմանը
Ի դեպ, երեկույթին մասնակցել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆոիտբոլիստները:
Հավաքականն այս օրերին Կալիֆոռնիայում է' Գվատեմալայի և Սալվադորի ընտրանիների հետ ընկերական հանդիպումների համար:

 

Բելլա Լալայան