Չնայած խստացումներին, տեղափոխման ընթացքում մեծաքանակ զոհերին, Եվրոպայում ահագնացող ազգայնական տրամադրություններին՝ շարունակվում է փախստականների հոսքը Մերձավոր Արևելքից, Աֆղանստանից ու աֆրիկյան երկրներից:

 


Տեղափոխվում են ինչպես ասես, ինչով ասես, սարքին, անսարքին նավերով, փրկագոտիներով կամ առանց դրա…Իրար գլխի լցված՝ ընտանիքներով, հարազատներով և այդպես էլ շատ հաճախ ընտանիքներով խեղդվում, այդպես էլ չհասնելով բաղձալի երկրներ…
Միայն մայիսի 25, 26, 27-ին՝ երեք օրվա ընթացքում խեղդվել են 700-ից ավել փախստականներ, որոնց թվում ցավոք շատ են նաև երեխաները…Մինչդեռ այնուամենայնիվ փախստականների հոսքը չի դադարում, այլ ընդհակառակը…

 


Պատերազմական, ահաբեկչական գործողությունների և փախստականների տեղափոխման ընթացքում տասնյակ հազարավոր զոհերի պատասխանատուն հիմնականում գերտերություններն են, որոնք սարքեցին այս Սոդոմ-Գոմորը և հիմնականում բավարարվում են միայն զուտ դիտորդի կարգավիճակով…

 

Ռոբերտ Մելքոնյան