Մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում նշվել է Առաջին Հանրապետության ստեղծման 98-րդ տարեդարձը։

 

 

Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատի հուշահամալիր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կառավարության անդամները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ԱԺ պատգամավորներ, ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, ՀՀ–ում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետներ։

 

 

Հուշահամալիրում ՀՀ ԶՈւ, ոստիկանության և սահմանապահ զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի է ունեցել զորահանդես: Հանդիսության մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության նախագահը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ: Հանդիսության մասնակիցներն այնուհետև դիտել են հուշահամալիրում կազմակերպված տոնական մշակութային ծրագիրը: