Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ խորհրդային ժամանակներում ծառայել էր սահմանապահ զորքերում: Ծառայության իր տարիների մասին պաշտոնյան պատմել է ֆեյսբուքյան էջում, հայտնում է ren.tv-ն:

 

 

Սաակաշվիլիի խոսքով՝ իր ծառայությունն անցել է Ուկրաինայում, որտեղ նա «առաջին անգամ լսել է իսկական ուկրաիներենը գյուղացի տղաներից»:

 

 

Քաղաքական գործիչը խոստովանել է, որ բանակում տիրում էր դեդովշչինան, որի հետ նա ստիպված է եղել պայքարել: