Վիրավոր զինծառայողների ընտանիքներին անհրաժեշտ է օգնություն: Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված մի շարք զինծառայողների բուժումը գտնվում է կիսատ վիճակում կամ բուժումը ընթանում է ոչ լիարժեք:

 

Մեր զինվորներին , ովքեր վիրավորվեցին պատերազմի դաշտում պետք է ստանան նորմավորված և վերջնական բուժում , իսկ զոհված զինծառայողների ընտանիքներին անհրաժեշտ է սատարում և օգնություն , պետք է՝ չմոռանալ , որ կան ընտանիքներ , որտեղ զոհվել է հենց տան մինուճար տղան, ուստի հարկ է համարում ուշադրությունը նորից սևեռել վիրավոր և զոհված զինծառայողների ընտանիքներին, հարցը դարձնելով առաջնային և միշտ ուշադրության կենտրոնում , պետք չէ աչք փակել ամեն երևույթի վրա նրանց փոխարեն կարող էինք մենք լինել:

 

Մանուկ Սահակյան