Մեծ հանդիսավորությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հարապետության փողոցի վրա գտնվող պուրակում րոպեներ առաջ բացվեց Գարեգին Նժդեհի արձանը։
Հարյուրավոր քաղաքացիներ եկել էին ականատեսը դառնալու պատմական իրադարձությանը։
Արձանը բացելու պատիվը վերապահվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Գարեգին Նժդեհի ծոռ՝ Արմեն Բաբայանին:

 


Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին:

 

Սմբատ Ղահրամանյան