Գիտնականները համարում են, որ սրտանոթային հիվանդությունների առաջատար դառնալու պատճառը ոչ միայն սթրեսներն են, այլև սնվելու ոճի փոփոխությունը։ Հատկապես՝ սննդակարգում «ծպտված» ճարպեր պարունակող մթերքների մեծ քանակության գերակշռումը։ Ի դեպ՝ թանկ սնվելը չի նշանակում օգտակար։ Մյունխենի համալսարանի կարդիոլոգիայի ամբիոնի հետազոտողները նշել են սրտի և անոթների համար իսկապես վտանգավոր հինգ մթերքները.

 

1. Մոդիֆիկացված ճարպեր և իրենց բաղադրության մեջ մարգարին պարունակող բոլոր ուտելիքները, կաթնահունց թխվածքաբլիթները, կրեմով տորթերը։

 

2. Ապխտած և կիսաապխտած երշիկները։

 

3. Ձկնկիթը՝ կարմիր և սև։

 

4. Շամպայնը և փրփրուն գինիները։

 

5. Գարեջուրը. օրական 0,5 լիտրից ավելի տղամարդկանց և 0,33՝ կանանց համար։

 

Վրեժ Հովսեփյան