Հարգելի հայրենակիցներ,1918թ մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

 


Բաշ-Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում հայոց զինվորի տարած մայիսյան հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը։Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն ՝Էրիվանի և Էջմիածնի գավառներով,որը կազմում էր 12 հազար քառ. կմ, որտեղ ապրում էին մոտավորապես 1 մլն բնակչություն:

 


Այնուհետև Թուրքիայի կապիտուլյացիայի մասին կնքվեց Մուդրուսի հաշտությունը ,ինչը ենթադրում էր թուրքական զորքերի դուրս բերում Անդրկովկասից: Չնայած այն փաստին, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի,մենք ամրագրեցինք պետականության, անկախության ու հայրենիքի պաշտպանության հերոսական էջեր: Հանրապետության տոնը մեր պայքարի ,մեր հաղթանակների և անկախության տոնն է։
Շնորհավոր ՛մեր համազգային տոնը։
Փառք ՛մեր բոլոր հերոսներին։

 


Վահան Բաբայան