
Բավական էր՝ Ժողի ուսանողուհին առաջարկություն աներ Մխիթարյանին, ուզողների թիվն ավելացավ. Բարսան՝ իրա 25 մլն օժիտով, Չելսին ու Մանչեսթեր Սիթին, հիմա էլ՝ Ֆերգյուսոնն ա ուզում Մխիթարյանի աները դառնա՝ Մանչեսթերի մյուս ակումբին՝ Յունայթեդին ա մեջ գցել: Բան չունեմ ասելու, լավ եք անում՝ ուզում եք, բայց մենք մեր տղուն չենք տա մինչև չեխերի հետ մերոնք չխաղան, նենց որ էլ չանհանգստացնեք մեզ ձեր բադիկ-նորություններով, չշեղեք մեր տղուն:
Հ.Գ. Մխիթարյան ջան, ոնց էլ լինի՝ իմ ու քո ապուպապը մեկն ա, հանկարծ Բարսա չգնաս, ես Ռեալ բալետ անելու 10 տարվա ստաժ ունեմ, թե որ գնացիր կատալանների մոտ... դե, դու ինձ հասկացար էլի, Հենո ջան:
Հ.Գ. armsport.am-ի խմբագրություն ջան, եկեք ձեր կայքը փակեք էլի, օրը 24 ժամ անհասանելի եք, տնաշեններ: